Վիկտորյա Բեքհեմն իր կրտսեր երեխաների՝ դստեր՝ Հարփերի եւ որդու՝ Կրուզի հետ միասին եկել էր աջակցելու ամուսնուն՝ Դեւիդին Ֆլորիդայում՝ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլային խաղի ժամանակ։ Մարզական միջոցառմանը ներկա են եղել նաեւ Քիմ Քարդաշյանը որդու՝ Սեյնթի, Սերենա Ուիլյամսի, Մարկ Էնթոնիի եւ այլ աստղերի հետ։
Վիկտորյան լուսանկար է հրապարակել Մայամիում կայացած ֆուտբոլային հանդիպումից։ Խաղի ընթացքում ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Լիգայի գավաթի խաղարկությունում 2:1 հաշվով հաղթանակ բերեց «Ինտեր Մայամիի» թիմին, որի համասեփականատեր ևեւ նախագահ Դեւիդ Բեքհեմն է:
Թիմերի միջեւ խաղին աջակցելու էին եկել Դեւիդ Բեքհեմի ընտանիքն ու ընկերները, ինչպես նաեւ հազարավոր ֆուտբոլասերներ։ «Ինտեր Մայամիի» կազմում իր դեբյուտային խաղում Լիոնել Մեսսին գոլի հեղինակ դարձավ վերջին՝ 94-րդ րոպեին։
Խաղից հետո Վիկտորյա Բեքհեմը կիսվել է նկարներով ամուսնու հետ եւ գրել. «Ես պարզապես չեմ կարող արտահայտել, թե որքան հպարտ եմ Դեւիդով»: Ավելի ուշ զույգը ընկերների հետ գնացել է կարաոկե երեկույթի տոնելու հաղթանակը։