Դերասան-ամուսիններ Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի երկրորդ որդին երեկ` մայիսի 10-ին, մկրտվել է: Մարտի 13-ին լույս աշխարհ եկած փոքրիկ Արշակի սուրբ մկտությունը տեղի է ունեցել Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում: Արարողությանը ներկա է եղել և լուսանկարել է BRAVO.am-ը:

 


Ծովինար Մարտիրոսյանը և Նարեկ Հայկազյանը մկրտել են իրենց նորածին որդուն
 

 


Երեխայի կնքահայրը Նարեկի մտերիմ ընկերներից Արթուր Մատինյանն է: Ծովինարը մեզ հետ զրույցում պատմել է, որ ավագ որդին` Անրին, ևս մկրտվել է նորածին ժամանակ, նրա կնքահայրն էլ դերասան Հովհաննես Դավթյանն է.«Ուզում էի 40 օրականը լրանալու օրը կնքել, բայց մի փոքր հետաձգեցինք: Մեզ համար շատ խորհրդավոր ու պատասխանատու օր էր, հատուկ խնամքով ընտրել էի տղաներիս հագուստը: Ավազանի մեջ մկրտելը շատ կարևոր էր, Արշակն իրեն լավ էր զգում, միայն ջրի սառնությունից մի քիչ վախեցավ: Բոլորս հուզվել էինք, հատկապես` Անրի»:


Շարունակությունը` այստեղ: