Հանգստյան օրերին ոչ միայն esyes.am-ի, այլև աշխատակիցներիս ֆեյսբուքյան անձնական էջերին մի շարք նամակներ ենք ստացել, որոնցով մեր ընթերցողները խնդրում են ճշտել՝ արդյոք սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու երգիչ Սարգիս Ավետիսյանը բարեկամներ են:
Լուրը ճշտելու համար զրուցեցինք երգչի հետ, ով չզարմացավ մեր հարցից, քանի որ ինքն էլ ժամանակ առ ժամանակ նույն բովանդակությամբ նամակներ ստացել է:
«Չէ, նման բան չկա, չգիտեմ էլ' որտեղից կարող են այդ լուրերը տարածված լինել, քանի որ մենք անգամ մտերիմներ չենք. ընդամենը մի անգամ եմ տեսել Ալեքսանդրին «Ազատ գոտի» հաղորդման շրջանակներում: Հենց նոր ես ստուգում էի ֆեյսբուքյան նամակներս, և նույնպիսի բովանդակությամբ նամակ նաև ինձ են ուղարկել»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Սարգիսը:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Ալեքսանդրի հետ, սակայն վերջինս անհասանելի էր, որի պատճառով սահմանափակվում ենք միայն Սարգսի խոսքերով: Կարծում ենք՝ այս հարցով «խիստ մտահոգները» ստացան իրենց հուզող խիստ կարևոր հարցի պատասխանը:
Լուրը ճշտեց Մերի Պողոսյանը