1 Քնելու գնացեք նույն ժամին
Հնարավոր է մտածեք, թե երեխայական է զույգի հետ նույն ժամին պառկելը, սակայն այն իսկապես հրաշքներ է գործում հարաբերություններում: Ինչ-որ հարմարավետության զգացում կա միասին վերմակի տակ պառկելու մեջ' զրուցելով անցած օրվա ու հաջորդ օրվա պլանների մասին:

 

 

2 Զարգացրեք ընդհանուր հետաքրքրությունները
Կարևոր է հարաբերություններում քո անձնական հոբբիները պահպանելը, որովհետև պետք է պահպանես քո անհատականությունը: Սակայն դու և քո զույգը կարող եք ընդհանուր հետաքրքրություններ զարգացնել՝ առանց սեփական անհատականությունը փոխելու: Միշտ էլ հետաքրքիր է միասին ինչ-որ բան անել, և դա ձեր կապն ավելի կամրապնդի ու երջանիկ կդարձնի ձեզ:

 

 

3 Զբոսնեք ձեռք ձեռքի բռնած

Զույգի ձեռը բռնելը իսկապես կապվածության ու ներդաշնակության երջանկացնող զգացում է հաղորդում: Դա իսկապես անփոխարինելի զգացում է:

 

 

4 Վստահությունն ու ներելը

Այնքան հեշտ է հիմար բաների համար վիճելն ու բարկանալը, սակայն հարաբերություններում երջանիկ լինելու համար դա լուծում չէ: Դու պետք է վիճելուց հետո կարողանաս ներել զույգիդ, նույնիսկ եթե ամեն ինչ լուրջ է: Դու կարող ես զգալ՝ ասես նա դավաճանել է քո վստահությունը, սակայն եթե մեկ այլ հնարավորություն չտաս նրան, ձեր հարաբերություններն այլևս երբեք բնական չեն լինի: Միշտ ինչ-որ ճեղք կլինի ձեր հարաբերությունների միջև, որովհետև չես վստահում քո զույգին, ու այնպիսի զգացում կունենաս՝ ասես հենց մեջքով շրջվես դեպի նա, ինչ-որ մի վատ բան կանի: Մյուս կողմից զույգդ իրեն սիրված չի զգա, որովհետև քո ամբողջական ներումը չի ստացել ու զգացել: Թույլ տուր, որ սիրտդ ավելի հեշտ սիրի' իսկապես ներելով ու ազնվորեն վստահելով զույգիդ:

 

 

5 Կենտրոնացիր զույգիդ ճիշտ և ոչ թե սխալ քալերի վրա

Մի կշտամբիր զույգիդ ամեն անգամ, երբ կարծում ես, որ սխալ քայլ է կատարում: Միշտ էլ ավելի հաճելի ձևով կարող ես ինչ-որ մեկին ասել, երբ քո զգացմունքները ցավեցնում են, կամ ուղղել նրանց, երբ ինչ-որ բան սխալ է արվում: Ափսեն ջարդելիս բղավելու փոխարեն շնորհակալություն հայտնիր այն լվալու համար: Քո զույգը կգնահատի այն, որ նկատում ես այն դրականը, որ նա փորձում է անել հարաբերությունների համար: Ավելի դրական լինելն ու հաճոյախոսելը ձեզ երկուսիդ էլ կստիպի ավելի լավ զգալ, քան բացասական լինելու դեպքում:

 

 

Շարունակությունն՝ այստեղ: