Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ երկար տարիներ հարաբերությունները հաջողությամբ պահպանած զույգերը օժտված են 6 հիմնական որակներով:
1. Նրանք միշտ ժամանակ են գտնում միմյանց համար: Երջանիկ զույգերի համար միասին անցկացրած ժամանակը անհրաժեշտություն է: Նրանք ամեն օր աշխատանքից հետո մեկ ժամ ընթրում են կամ զբոսնում, կամ, ասենք, երեկոյան դուրս են բերում ընտանի կենդանիներին զբոսնելու: Կարևորն այն չէ, թե ինչ են նրանք անում, այլ այն, որ այդ ժամանակահատվածում լինում են միասին' երկուսով: Սա, իրոք շատ կարևոր է. որքան քիչ են զույգերը առանձնանում ու պարզապես զրուցում, այնքան շատ չասված խոսքեր ու անհանդուրժողականություն է ծնվում նրանց մեջ:
2. Նրանք միասին շատ են ծիծաղում: Երջանիկ զույգերը կարողանում են վիճելի հարցերը «տարրալուծել» կատակի մեջ: Հոգեբաններն անգամ խորհուրդ են տալիս սիրահար զույգերին միասին այցելել այնպիսի միջոցառումների, որոնց ընթացքում կարող են երկուսով մի լավ ծիծաղել:
3. Նրանք հոգատարություն են դրսևորում միմյանց նկատմամբ անգամ ամենամանր հարցերում: Երջանիկ զույգերը ոչ մի տարիքում իրենց հարաբերությունները չեն վերածում բնականոնության: Կինը չի դադարում իր սիրելիին շնորհակալություն հայտնել, երբ վերջինս դուրս է տանում աղբը, ամուսինը չի դադարում օգնել կնոջը խոհանոցում և այլն:
4. Արագ ընդհանուր հայտարարի են գալիս: Նրանք երբեք թույլ չեն տալիս, որ կոնֆլիկտը զարգանա այնքան, որ կողմերից մեկն իրեն պարտված զգա:
5. Նրանք միշտ փոքր-ինչ տարածություն են պահում իրար մեջ: Որքան էլ սա տարօրինակ է, բայց նրանք երբեք չեն բացառում երբևէ բաժանվելու' իրար հետ չլինելու փաստը:
6. Միմյանց ազատություն են տալիս: Սա, թերևս, ամենակարևորն է: Նրանք երբեք չեն սահմանափակում միմյանց ազատությունը և հանգիստ կարող են լավ ժամանակ անցկացնել նաև առանց իրար: