Սերիալային դերասանուհի Մանանա Գևորգյանն օրերս նոր ֆոտոշարք է անցել և այն առաջնըEsem.am-ին վստահել: Մանանան այս անգամ քիլերի կերպարով է, որի գաղափարը լուսանկարիչ Վահան Սուրենցինն է:

 

«Քիլերի կերպարով ֆոտոսեսիա անցնելու գաղափարն ուղղակի ցնցեց ինձ, և ես առանց վարանելու համաձայնեցի»,- ասաց «Խոպանի տեսություն» սիթքոմում այժմ  նկարահանվող դերասանուհին:

 

Ըստ նրա՝ լուսանկարվելու առաջարկներ հաճախ է ստանում. «Պարզապես միշտ մի բան խանգարել է. կամ թեմատիկան չեմ հավանել, կամ վայրը, կամ էլ ժամանակ չի եղել: Իսկ այս անգամ Վահանի առաջարկը միանգամից գրավեց ինձ»:

 

Դերասանուհու խոսքով` առավոտյան ութից սկսել են լուսանկարվելը Կոտայքի մարզի Զառ գյուղում և ավարտել միայն երեկոյան:

 

Մանանան պատմեց նաև, որ իր արտասովոր դիմահարդարմամբ ստիպված է եղել գյուղում խանութ մտնել և արժանացել է մարդկանց տարօրինակ հայացքներին :)

 

Ըստ դերասանուհու` սա իր և Վահանի առաջին համագործակցությունն է, որը շատ է հավանել ու հաստատ առաջիկայում դարձյալ կաշխատի նրա հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Վահան Սուրենցի

Դիմահարդարումը` Անի Մելքոնյանի


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը