ESem.am-ի «ամառային» բլից հարցերին պատասխանել է սերիալային դերասանուհի, այժմ «Խոպանի տեսություն» սիթքոմում նկարահանվող Մանանա Գևորգյանը:
- Պատրաստվո՞ւմ ես արդյոք հանգստի մեկնել:
- Այո:
- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ ես մտադիր հանգստանալ:
- Մայրիկիս ու իմ պարի ստուդիայի սաների հետ Բաթումի կմեկնենք: Մենք հրավերք ենք ստացել՝ մասնակցելու Բաթումիում կայանալիք մեծ փառատոնի: 10 օր այնտեղ մնալուց և հանգստանալուց հետո կվերադառնամ ու կգնամ Բուլղարիա:
- Ակտի՞վ, թե պասիվ հանգստի կողմնակից ես:
- Ակտիվ։
- Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե դրսում: Ինչո՞ւ:
- Միանշանակ՝ դրսում: Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում, բայց դրսում շատ ավելի հարմար է հանգիստը կազմակերպելը: Միայն այն, որ ծով չունենք, դա արդեն ցավալի է:
- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:
- Ծովը։
- Ինչի՞ միջոցով կարելիէ կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:
- Գնալ քաղաքից դուրս` գետի կամ լճի ափին, կամ էլ քաղաքում` լողավազան գնալ: Ինձ համար ջուրն է լավագույն ընկերը:
- Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:
- Ամռանը հագնում եմ բոլոր գույների վառ տարբերակները: Ամառն ամենասիրածս տարվա եղանակն է՝ շատ վառ ու արտասովոր:
- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:
- Ինձ համար ամառը մի գույն չունի. այն գունավոր է:
- Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել և ինչո՞վ:
- Ամեն տարի յուրովի հետաքրքիր ու տպավորիչ է եղել: Չեմ կարող առանձնացնել, բայց այս տարվա սպասումներս շատ մեծ են:
Ամառային հարցուփորձը` Արևիկ Իսաջանյանի