Բաղադրությունը`


Մածուն – 200 գ


Թթվասեր – 150 գ


Սամիթ – մի քանի ճյուղ


Վարունգ – 1 հատ


Աղ


Սխտոր – 1-2 պճեղ


Պատրաստման եղանակը`


Մածունն ու թթվասերը խառնել: Սամիթը մանր կտրատել: Վարունգը մանր կտրատել, կարելի է կեղևը չհեռացնել: Խառնել այս ամենը, աղ, պղպեղ ցանել: Ավելացնել նաև ճզմած սխտորը, խառնել ու մատուցել: