Բաղադրություն
2 հ. վարունգ
1 հ. սոխ
1 բ. մածուն
1 բ. քամած մածուն
1 ճ.գ. կտրտած թարմ անանուխ կամ 2 ճ.գ. չորացրած անանուխ
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ
Լվանալ վարունգը, մաքրել կեղևը, մանր կտրտել կամ անցկացնել քերիչով: Մանր կտրտել սոխը: Մածնի տեսակները խառնել, լցնել վարունգն ու սոխը, աղ և պղպեղ ավելացնել, անանուխ, խառնել և դնել սառնարանը: Աղցանը մատուցել սառը և զարդարել անանուխի տերևներով: