Դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Մանուչարյանը «Էթնո գույներ» հաղորդաշարի հերթական թողարկման համար կրել է հնդկական սարի։ Բանը նրանում է, որ հաղորդման էպիզոդը նվիրված էր Հայաստանում ապրող հնդիկներին ու հնդկական մշակույթին։

334266505_2363140257212881_2843240548882682442_n.jpg (60 KB)

Հայտնի շիկահերը ընտրել է վառ վարդագույն սարի՝ ոսկեգույն եզրերով ու զարդանախշերով։ Աննայի հետեւորդները, նախ, գնահատել են սարիի գեղեցկությունը, այնուհետեւ նշել, որ դերասանուհուն կերպարը շատ է սազել։

353975978_238656908923987_5634753258093558702_n.jpg (64 KB)
 
Հիշեցնենք, որ Աննան «Էթնո գույներ» հաղորդաշարը վարում է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Դերասանուհին այս շրջանում զբաղված է նաեւ թատրոնում․ շատ շուտով հանդիսատեսին կներկայանա «No Makeup» ներկայացումով, որի ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է։ Դերերում հանդես են գալիս նաեւ Անի Պետրոսյանը, Ստեփան Ղամբարյանը, Ելենա Վարդանյանը, Մհեր Մխիթարյանը, Աղաս Մանուկյանը եւ Լիա Զախարյանը: Պրեմիերան նախատեսված է հուլիսի 21-ին՝ Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։