Ladynews.am-ը գրում է.

 

Այսպիսի նրբահամ աղցան միշտ չէ, որ հնրարավորություն կլինի համտեսելու: Առաջարկում ենք Ձեզ այս հնդկական աղցանը, որի պատրաստման համար ձեզնից կպահանջվի հաշված րոպեներ:

Անհրաժեշտ են՝

լոլիկ՝ 2 հատ

բանան՝ 2 հատ

կիտրոնի հյութ՝ ½ ճաշի գդալ

աղ՝ ըստ ճաշակի

չաման՝ ½ թեյի գդալ

հնդկական համեմունքներ՝ մի պտղունց

շաքարի փոշի՝մեկ թեյի գդալ

Պատրաստման եղանակը.

Մաքրեք բանանը: Այնուհետև կտրատեք և՛ բանանը, և՛ լոլիկը:

Լցրեք ամանի մեջ՝ վրան ավելացնելով կիտրոնի հյութը:

Այդ ամենը լավ խառնեք՝ վրան ավելացնելով նաև մյուս բաղադրիչները: Մատուցեք նույն պահին:

Անուշ լինի: