Life.panorama.am-ը գրում է.

 

Եթե ցանկանում եք զարմացնել Ձեր սիրելիին և հաճելի անակնկալ մատուցել նրան առավոտյան նախաճաշին, ապա առաջարկում ենք այսպիսի միջոց: Դուք ոչ միայն վաղ առավոտյան նրան ուրախ տրամադրություն կպարգևեք ու կարտահայտեք Ձեր զգացմունքները, այլև հոգ կտանեք նրա առողջության մասին, քանի որ եփած ձուն օգտակար է: Եվ այսպես...

1.Վերցնում եք մաքուր բարակ փայտիկ (դա կարող է լինել մատիտ կամ արևելյան ուտեստների փայտիկներ), ռետինե ամրակապեր և մաքուր ստվարաթուղթ:

2.Եփած ձուն դնում եք ստվարաթղթի վրա: Շատ կարևոր է, որ ձուն շուտ չսառի:

3.Փայտիկը թեթև սեղմում եք ձվի մեջտեղով և ամրացնում ստվարաթուղթը պայտիկին ռետինե ամրակներով:

4.Սպասում եք 10 րոպե:

5.Քանդում եք ստվարաթուղթը:

Արդյունքում ստանում եք այսպիսի սրտաձև ձու:

Զգուշորեն կտրում եք ձուն և պատրաստում այսպիսի ռոմանտիկ նախաճաշ: