Տնային պայմաններում պատրաստված կոսմետիկան մի մեծ առավելություն ունի. վստահորեն գիտեք, թե ինչ է մտնում դրա բաղադրության մեջ: Իհարկե, թերություններ էլ կան, նախեւառաջ՝ հնարավոր չէ երկար պահել, միշտ պիտի սառնարանում դնել: Ահա մի քանի բաղադրատոմս, որոնք կարող եք հեշտությամբ կիրառել ցելյուլիտի դեմ և արդյունքը զգաք շաբաթներ անց:
Հակացելյուլիտային կրեմ
Հյութաքամիչով քամեք 2 նարնջի, 2 մանդարինի և 2 կիտրոնի հյութ: Ստացված հյութը խառնեք մանկական կրեմին: Պատրաստված կրեմը օգտագործել լողանալուց անմիջապես հետո:
Հակացելյուլիտային կրեմ վայրի սուսամբարով
2.5 թեյի գդալ բաղեղի սպիրտային լուծույթին ավելացնել 1.5 թեյի գդալ վայրի սուսամբարի սպիրտային լուծույթ, այնուհետև 100 գրամ վազելին և 2.5 թեյի գդալ լանոլին (նշված բույսերը կարող եք գտնել դեղատներում):
Մերսման համար յուղ
Խառնել նուշի և ձիթապտղի յուղը դարիչնի յուղի հետ: Երկուական գդալը բավարար է 5 կաթիլ դարչինի յուղի համար: Այս յուղով ամեն օր մերսում կատարեք:
Սկրաբ վարսակի փաթիլներով
Վարսակի փաթիլները թրջել ջրով և կաթով, ստացված զանգվածը դնել մաշկի վրա և թողնել 10 րոպե: Ցելյուլիտի դեմ հրաշալի միջոց է: