Թեև այս տարի ձմեռը չի «փայլում» ձնառատոթյամբ ու ցրտով, տարվա այս եղանակին սթրեսի մեջ ընկնող մարդկանց դա չի սփոփում: Ձմեռը մնում է ձմեռ, իսկ փետրվարն ամենատանջալի ամիսն է, քանի որ օրերը հաշվելն ավելի երկար են դարձնում գարնան սպասումը:
Եվ այսպես, ESem.am-ը քեզ առաջարկում է մի քանի տարբերակ՝ այս օրերն արագ անցկացնելու ու պայծառ տրամադրությամբ գարունը դիմավորելու համար:)
1 Սթրեսից դուրս գալու գլխավոր նախապայմաններից մեկը ճիշտ սննդակարգն է: Իհարկե, գարնանը պետք է լավ կազմվածք ունենանք, այդ մասին չեմ մոռացել, և խոսքը ոչ թե անկանոն ու շատ ուտելու, այլ ճիշտ սնվելու մասին է:
Սնվիր օրը երեք անգամ, կարող ես շատ միրգ օգտագործել և քեզ շոկոլադ թույլ տալ:) Հայտնի է, որ այն ևս օգնում է ազատվել վատ տրամադրությունից:)
2 Լողավազան կամ մարզասրահ գնալը հրաշալի միջոց է ընդդեմ վատ տրամադրության: Եթե ֆինանասական մեծ միջոցներ չունես, հոգ չէ, այժմ բազմաթիվ մարզասրահներ գործում են մեծ զեղչերով, պետք է միայն փնտրել:) Եթե անգամ լողալ չգիտես, գնա լողի. միանգամից 2 «նապաստակ կխփես»:) Ձմռանը քեզ թույլ կտաս ամառային վայելքներ ու կլիցքաթափվես, իսկ մինչև ամառ լողալ կսովորես: Գարնանն ավելի լավ կազմվածք ունենալու մասին չեմ խոսում :)
3 Ձմեռային երեկոները, երբ հաճախ չես ցանկանում որևէ տեղ գնալ, հրաշալի առիթ են տանեցիների հետ անցկացնելու համար: Խոստովանիր, որ արդի տեխնոլոգիաները քեզ էլ են «կտրել» ընտանիքից ու անգամ ամբողջ օրը տանը լինելու դեպքում հաճախ չես շփվում նրանց հետ:)
Դե ինչ, ընտրիր ընտանեկան ֆիլմ, որը թեթև կլինի, թեյ պատրաստիր ընտանիքիդ անդամների համար (եթե ժամանակ ունես, կարող ես նաև քո ձեռքով քաղցրավենիք պատրաստել) և մի լավ ծիծաղեք միասին:)
4 Տանը կազմակերպված ընկերական հավաքույթը ևս կարող է շատ հիշարժան լինել:) Ի վերջո, երբ քեզ հարազատ մարդկանց հետ տանն ես, որտեղ ոչ մի կողմնակի աչք չկա, առավել քան ազատ ես: Դե ինչ, վերցնում ես հեռախոսդ, զանգում բոլոր ընկերներիդ ու տնական հավաքույթ կազմակերպում:) Կարող եք միասին համեղ ինչ-որ բան պատրաստել. թե՛ պատրաստման ընթացքը հետաքրքիր կլինի, թե՛ համտեսման, հետո միացնել բարձր երաժշտություն ու դիվադադար անել հարևաններին:) Իսկ երբ հոգնեք, կարող եք անկեղծության ժամ կազմակերպել, հաստատ, ոչ քեզ, ոչ էլ ընկերներիդ չի խանգարի անկեղծ կարծիք լսել սեփական անձի մասին:) Ի վերջո, ընկերներն այն մարդիկ են, ովքեր կարող են ասել թերություններդ առանց չարախնդալու ու քեզ ուղղվելու հնարավորություն տալ:)
5 Միջավայրը, որում մենք ապրում ենք, էապես ազդում է մեր տրամադրության վրա: Գուցե դու չզգաս, բայց, օրինակ, թափթփված սենյակը, կարող է դառնալ քո վատ տրամադրության գլխավոր պատճառը, այնպես որ, նախ կոկիկ ենք լինում: Ավելին, շրջապատիր քեզ գունավոր իրերով: Այդպիսով՝ գարունն ավելի շոտ կթակի դուռդ, համենայն դեպս՝ քո տանը, քո սենյակում հաստատ պայծառ եղանակ կլինի:) Դա կազդի ենթագիտակցությանդ վրա, ու ինքդ էլ չես զգա, թե ինչպես բարձրացավ տրամադրությունդ :)
6 Ինչ-ինչ, բայց ձմեռը գեղեցիկ հագնվելու հնարավորություն տալիս է, իսկ գլխարկները, շարֆիկները, ձեռնոցները հրաշալի լրացնում են կերպարդ:) Դե ինչ, քանի դեռ եղանակը թույլ չի տալիս հագնել գարնանային թեթև շորիկներ, օգտվիր ձմեռվա ընձեռած հնարավորությունից և գեղեցիկ կերպար ստեղծիր: Իրականում մենք հագնվում ենք ոչ թե արտաքին աշխարհի, այլ հենց մեզ համար, չէ՞ որ գեղեցիկ տեսքը մեզ ինքնավստահություն է տալիս, հետևաբար, ավելի ներդաշնակ ենք դառնում:)
7 Ձմեռային ժամանցից հրաժարվել պետք չէ:) Եթե անգամ հանգստի վայրեր գնալու հնարավորություն չունես, կարող ես ընկերներիդ հետ քո կամ նրանցից մեկի տատիկի տուն գնալ՝ գյուղ, որտեղ ձյուն կա:) Հանուն արդարության խոստովանենք, որ ձմեռային ժամանցն էլ է հետաքրքիր, եթե իհարկե, ցրտաշունչ այս եղանակը երեք ամիս չի տևում:)
Չալարես, չալարես, չալարես: Դա ամենավատ բանն է, որ կարող ես անել կյանքիդ հետ:) Բազմաթիվ զբաղմունքներ կան, որոնք կարող են լցնել օրդ, գրքերից ու երաժշտությունից մինչև շոփինգ: Սրանք ընդամենը մի քանի տարբերակներ են:) Վստահ եմ, դու վառ երևակայություն ունես ու կարող ես ժամանցի ավելի շատ տարբերակններ գտնել, որոնք մոտ են քո նախասիրությյուներին: Դե ինչ, քեզ տեսնեմ :) Ձմռան վերջին ամիսն անմոռանալի անցկացրու :)
Գարնանն անհամբեր սպասող Ամալյա Հովհաննիսյան