LadyNewz.am-ը գրում է.


Շատերն ունեն սխալված լինելու, ինչ-որ բան այնպես չանելու վախ: Ո՞րն է ավելի լավ՝ գործել և սխալվել, թե ոչինչ չանել: Այս հարցը բազմաթիվ բանավեճերի առիթ է դառնում, որին յուրաքանչյուր մարդ, իրավիճակից կախված, իր պատասխանն ունի, իր ընտրությունն է կատարում:


Ընդհանրապես սխալվելուց երբեմն վախենալը լիովին բնական է: Ադրենալինը մեզ օգնում է ծայրահեղ իրավիճակներում ճիշտ ընտրություն կատարել: Իսկ երբեք չվախենալը կամ մշտապես վախենալը մեր կյանքը դարձնում են անհանգիստ, չենք կարողանում մեզ 100% երջանիկ կամ ինքնավստահ զգալ:

 

Ինչպե՞ս հաղթահարել վախը

Այս հարցի պատասխանն ակնհայտ է՝ պարզապես դադարեք վախենալուց: Պատկերացնելն անգամ ծանր է, թե վախի պատճառով որքան բան եք բաց թողնում կյանքում: Դուք շրջանցում եք երջանիկ, հարուստ լինելու, ընդհանրապես` լիարժեք ապրելու բազմաթիվ հնարավորություններ:

 

Կարծում եք սրանք հասարակ խոսքե՞ր են, որոնք ձեզ չեն օգնում: Իրականում այդպես չէ: Ձեզ պարզապես կաշկանդում է չհաջողվելու վախը: Ի վերջո` որոշում չընդունելը նույնպես որոշում է: Վախենալը նույպես ձեր որոշումն է. դուք որոշում եք ոչինչ չանել ձեր վախի հաղթահարման համար և շարունակում եք ապրել այն կրելով:

 

Շարունակությունը` այստեղ: