Life.panorama.am-ը գրում է.

 

«Ես լավ պատրաստ չեմ: Գրաֆիկս շատ խառն է ու խիտ: Եթե այս տեմպերով շարունակեմ, ոչինչ չեմ հասցնի…»: Սրանք այն արտահայտություններն են, որոնք հաճախ կրկնում են քննություններից առաջ: Որոշ առումով ինքնաքննադատությունը կարող է օգտակար լինել, բայց չափից ավելի բացասական տրամադրվածությունը կարող է ունենալ հակառակ ազդեցություն և խլել ձեզնից շատ էներգիա: Այդ իսկ պատճառով եղեք ավելի իրատես:

 

Երբեք ձեր առջև մի դրեք այնպիսի նպատակներ, որոնց միևնույնն է չեք կարողանալու հասնել: Պետք չէ նաև ամբողջ օրը կենտրոնանալ միայն քննության վրա: Օրվա մեջ որոշ ժամանակ տրամադրեք հաճելի գործով զբաղվելուն: Սա կօգնի ձեզ մի փոքր հանգստացնել ուղեղը, մարսել ինֆորմացիան և լցվել էներգիայով:

 

Շարունակությունը` այստեղ: