Պետք է խոստովանել, որ լուրջ հարաբերություններում մշտապես խանդն առկա է, սակայն պետք է սովորել հաղթահարել այն եւ զսպել զգացմուքները։ Իսկ ինչպե՞ս հաղթահարել խանդը։

Զգացմունքների վտանգավոր խաղ

Բուռն զգացմունքները երբեմն կիրք են առաջացնում հարաբերություններում ու խենթացնում զուգընկերներին, քանի որ խանդելով մենք ցույց են տալիս, որ տղամարդը շատ թանկ արժե ու հարազատ է մեզ համար։ Սակայն մշտապես կասկածելով ձեր ըտրյալին՝ դուք չափն անցնում եք, եւ նա սկսում է հակառակվել ձեզ, ինչը կարող է հունից հանել նրան եւ բացասաբար ազդել հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Արդյունքում, դուք կարող եք ստիպել նրան անընդհատ մտածել դավաճանության մասին եւ դիմել այդ քայլին։

Վստահիր եւ ստուգիր

Լինում են դեպքեր, որ տղամարդը սկսում է կատակել եւ կնոջ մոտ կասկածներ են առաջանում արդյոք իր ընտրյալը հավատարիմ է իրեն, թե ոչ։

Սակայն պետք է հիշել, որ կատակները երբեմն իրական չեն եւ դրանք պարզապես փոքրիկ հետաքրքրություն կարող են մտցնել ձեր հարաբերությունների մեջ։ Սակայն եթե ձեր զուգընկերը սկսել է ավելի քիչ ժամանակ հատկացնել ձեզ, ուրեմն պետք է անցնել «նոր սանրվածք», «գայթակղիչ ներքնազգեստ» միջոցներին։ Տղամարդիկ իսկապես գնահատում են կանանց արտաքին տեսքի փոփոխությունները եւ այսպես դուք կարող եք հաղթել ձեր «հակառակորդներին», եթե դրանք կանս։

Հին մեղքերը հիշեցնում են իրենց մասին

Եթե տղամարդը մի անգամ դավաճանել է կնոջը, իսկ վերջինս ներել է նրան, ուրեմն այժմ շատ դժվար է չկասկածել տղամարդուն։ Նման մտքերից ազատվելու համար պետք է ուշադրություն դարձնել տղամարդու արարքներին, թե ինչ է նա անում՝ իր սերն ու հավատարմությունը ապացուցելու համար։

Եթե դուք մշտապես կասկածեք եւ մեղադրեք նրան, ապա խորտակելու եք ոչ միայն նրա, այլեւ ձեր կյանքը։Ավելին, այդպես նա վա թե ուշ կհեռանա ձեզանից։

Անկեղծ ինքնագնահատական

Հաճախ խանդի տեսարաններ սկսում է այն կինը, ով ինքնավստահության պակաս ունի։ Եթե կինը իրեն ոչ այնքան գեղեցիկ, սլացիկ, նրբաճաշակ, հետաքրքիր է համարում ու կարծում է , որ արժանի չէ տղամարդուն, ուրեմն նա մշտապես փորձում է լսել, որ ինքն ամենագեղեցիկն է, ամենալավը, ամենահմայիչը։ Ժամանակի ընթացքում սա կարող է ձանձրացնել տղամարդուն եւ հիմարություն թվալ։ Արդյունքում, տղամարդն իսկապես կսկսի մեկ այլ կնոջ փնտրել։

Եթե ձեզ մոտ նման հավակնություններ են նկատվում, ուրեմն ամեն անգամ նման ցանկությունները բարձրաձայնելուց առաջ մի լավ մտածեք։ Կինը միշտ պետք է վստահ լինի, որ միակն է իր տղամարդու կյանքում

 

 

Աղբյուրը՝ Liza.ua