Ռեժիսոր Ջորջ Լուկասը «Սանդենս» փառատոնում ունեցած իր ելույթի ժամանակ քննադատել Է Հոլիվուդը: Դրա հետ մեկտեղ «Աստղային պատերազմներ»-ի ստեղծողը չի համաձայնել այն կարծիքին, որ ժամանակակից կինոյում նոր գաղափարների ճգնաժամ Է առաջացրել հենց իր կողմից ներմուծված ժանրային բլոքբասթերների մոդան, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

 

«Ժամանակակից կինոն ավելի ու ավելի Է հիշեցնում կրկեսը՝ առանց որեւԷ իմաստի: «Հիշեք «Աստղային պատերազմները». այնտեղ պատմությունն ատրակցիոնից ավելի կարեւոր Էր: Մենք օգտագործել Էինք հատուկ Էֆեկտներ, բայց միայն սյուժեն բացահայտելու նպատակով»,-նշել Է Լուկասը: 

 

Կինեմատոգրաֆիստը նաեւ խոստովանել Է, որ արդի մշակույթը հաճախ Է իրեն տարակուսանքի մեջ գցում, օրինակ, նրան զարմացնում Է այնպիսի ինտերնետ-հարթակների ժողովրդականությունը, ինչպիսին YouTube-ն Է: «Երբեք չԷի մտածի, որ մարդիկ օրերով կդիտեն կատվիկների չարաճճիությունները»,-պարզաբանել Է ռեժիսորը:

 

Լուկասը «Սանդենս» փառատոնում ելույթ Է ունեցել կինոստուգատեսի նախագահի՝ դերասան Ռոբերտ Ռեդֆորդի, անձնական հրավերով:

 

2012 թվականի հունվարին ռեժիսորը հայտարարեց, որ այլեւս չի նկարահանելու ու չի պրոդյուսերավորելու բլոքբասթերներ եւ կենտրոնանալու Է անկախ եւ ոչ թանկ կինոարտադրության վրա: Շատ չանցած Disney-ը 4 մլրդ դոլարով գնեց նրա Lucasfilm կինոընկերությունը: Այժմ ռեժիսորը որպես խորհրդատու Է աշխատում  «Աստղային պատերազմների» նոր եռերգության վրա, որի առաջին ֆիլմը Էկրան դուրս կգա 2015 թվականի դեկտեմբերին: