
Life.panorama.am-ը գրում է.
Օրվա ճիշտ ռեժիմ կազմեք
Եթե դուք մշտապես հոգնածություն եք զգում և նյարդային եք, ապա պետք է փոխեք ձեր օրվա ռեժիմը: Առաջի հերթին պետք է ավելի շուտ քնել և ցանկալի է նույն ժամին: Առավոտն ավելի հաճելի կթվա, եթե սկսվի ոչ թե տհաճ զարթեցուցչի ձայնից, այլ ձեր սիրելի երգից: Նախաճաշը կարող եք նախօրոք պատրաստել, որպեսզի առավոտյան ժամանակ չկորցնեք: Մի քանի սպորտային վարժություն արեք` դա կոգնի ձեզ աշխուժանալ:
Արոմաթերապիա և վաննաներ
Ծանր օրվա ավարտից հետո տաք վաննան` հանգստացնող փրփուրներով և յուղերով կօգնի ձեզ հանգստանալ:
Հանգստացնող երաժշտություն
Եթե դուք գտնվում եք սթրեսային իրավիճակում, զերծ մնացեք ագրեսիվ և ծանր երաժշտությունից` փոխարենը լսեք մեղեդային երաժշտություն, կամ բնության ձայներ` օրինակ, ծովի կամ քամու աղմուկը:
Շարունակությունը` այստեղ: