Life.panorama.am-ը գրում է.


Աշնան գալու հետ մեկտեղ մենք դառնում ենք ավելի քնկոտ և հատկապես աշխատավայրում եղած ժամանակ անընդհատ մտածում ենք քնելու մասին: Բժիշկները փաստում են, որ այս վիճակը բնական է և հատուկ է գրեթե բոլորին, քանի որ ձմեռային ռեժիմին անցնելը դժվարությամբ է տրվում ինչպես կենդանիներին, այնպես էլ մարդկանց: Բացի ձմեռային ռեժիմին անցնելուց, գոյություն ունեն մի շարք այլ պատճառներ ևս, որ մարդկանց քնկոտ են դարձնում: Դրանց թվում է, օրինակ՝ հղիությունը, դեղերի կողմնակի ազդեցությունը, թթվածնի պակասը և այլն:


Քնկոտության դեմ արդյունավետ պայքարելու առաջին քայլը դրա պատճառների հայտնաբերումն է: Առաջին հերթին անհրաժեշտ է այցելել բժշկի և համոզվել, որ առողջության հետ ամեն ինչ կարգին է: Դրանից հետո կարելի է արդեն հետևել այս մի քանի խորհուրդներին, որոնք կօգնեն կարգավորել քունն ու առույգ լինել ողջ օրվա ընթացքում:

 

Առաջին հերթին անհրաժեշտ է մշակել որոշակի ռեժիմ՝ պառկել ավելի վաղ, փորձել նվազագույնը 7 ժամ քնել:

 

Շարունակությունը՝ այստեղ: