Երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակում, համապատասխանաբար փոխվում է և նրա վարքագիծը, որն արտահայտվում է նաև սննդի ընդունման ինտեսիվության փոփոխությամբ: Դա շատ անհատական բնույթ է կրում: Որոշ մարդկանց մոտ սթրեսը հանգեցնում է ախորժակի անկման, մյուսների մոտ հակառակը' հագեցնում է շատակերություն (բուլիմիա): Լարված իրավիճակում շատ կամ քիչ ուտելը կախված է այն հանգամանքից, թե սնունդը ինչ տեղ է զբաղեցնում տվյալ անձի կյանքում: Այս մասին Life.panorma.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Նարինե Հարությունյանը:

Ախորժակ (լատ. Appetites) հոգեբանական գործոններից մեկն է, որը կարգավորում է սննդային վարքը: Ախորժակի և քաղցի հակադիր զգացողությունն է հագեցվածությունը, որը արտահայտվում է ուտելու ցանկության բացակայությամբ:Հագեցվածությունը ստիպում է դադարեցնել ուտելը և որոշ ժամանակ ուտելու ցանկությունը անհետանում է: Սնունդ ընդունելու վարքի մեջ լինում են խանգարումներ: Կա սննդային խանգարման 3 տեսակ'

1. անորեքսիա

2. բուլիմիա

3. չհստակեցված սննդային խանգարումներ:

 

Շարունակությունը՝ այստեղ: