1. Ավելի շատ եղեք դրսում արևոտ եղանակին կամ վառ լուսավորված սենյակում: Քանի որ տրամադրության անկման վրա ազդում է մելատոնին հորմորը, որի արտադրումն ակտիվանում է գիշերը, ֆոտոթերապիան կօգնի խոչընդոտել դրա արտադրումը:
2. Ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Մկանային աշխատանքն առաջացնում է թեթև էյֆորիկ վիճակի, ուստի եթե ցանկանում եք բարձրացնել տրամադրությունը, ակտիվ շարժվեք:
3. Մարմնային հաճույք պարգևեք ձեզ և մյուսներին: Գրումինգը սեփական և մյուսների մարմնի մասին խնամքն է, որի արդյունքում արտադրվում են էնդորֆիններ, որոնք իրենց հերթին պատասխանատու են բարձր տրամադրության համար: Ինքներդ ձեզ ուրախացնելու համար կարող եք ձեզ մերսում նվիրել, գրկել հարազատ մարդու, պարել կամ հյուսել մազերը:
4. Կարգավորեք քնի ռեժիմը: Հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիայի մեջ գտնվող մարդիկ առողջ մարդկանցից ավելի երկար են քնում: Դա բացատրվում է նրանով, որ նրանք ցանկանում են թաքնվել մռայլ իրականությունից: Հին Հռոմում դեպրեսիան բուժում էին անքնությամբ: Հաճույքների և զրույցների գիշերվանից հետո մարդը վերադառնում է նորմալ ակտիվության, իսկ էմոցիոնալ վիճակը բարելավվում է:
5. Գիտակցորեն մոտեցեք ոգելից խմիչքին: Ալկոհոլը կարող է պաշտպանել մարդու օրգանիզմը սթրեսի վնասակար ազդեցությունից, բայց այն պետք է չափավոր օգտագործել: Հիշեք, որ մի լավ հարբելուց հետո ձեր տրամադրությունը միայն ավելի կընկնի:
6. Ճիշտ սնվեք: Շոկոլադը մեծ քանակությամբ սերոտոնին է պարունակում, որը հաճախ անվանում են «երջանկության հորմոն»: Խոսքը գնում է բալանսավորված սննդի մասին, այսինքն ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի համաչափ օգտագործման: Ապացուցված է, որ տարբեր սննդակարգերը հանգեցնում են դեպրեսիվ վիճակի: Երբ օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ նյութերը, սկսում է արտադրել մեծ քանակությամբ սթրեսի հորմոն:
INFOmanka