Ատամները առողջ ու սպիտակ պահելու լավագույն միջոցը պարբերական խնամքն է: Կարիեսից խուսափելու համար պետք է չէ հրաժարվել քաղցրավենիքից կամ նույնիսկ գազավորված ըմպելիքներից: Բավական է պարբերաբար՝ օրը երկու անգամ լվանալ ատամները, մաքրել դրանք բժշկական թելերով և կարիեսի մասին կարելի է գրեթե մոռանալ (եթե չկա նախատրամադրվածություն):
Որպեսզի ունենաք գեղեցիկ ժպիտ և չքայքայվի ատամների էմալը, հարկավոր է հետևել մի քանի շատ պարզ, բայց շատ օգտակար խորհուրդների: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 7 միջոց, որոնք կօգնեն խուսափել կարիեսից ու ատամների էմալի քայքայումից:
1. Ատամները անհրաժեշտ է լվանալ օրը երկու անգամ: Սակայն ուղղակի խոզանակը ատամներին «քսելը» չի օգնի: Անհրաժեշտ է ՃԻՇՏ լվանալ: Յուրաքանչյուր լվացում պետք է տևի 2-3 րոպե: Խոզանակը պետք է շարժել կլորավուն: Հարկավոր չէ սեղմել այն ատամների վրա, թեթև հպումները բավարար են: Միաժամանակ հարկավոր է խոզանակը անցնի ամբողջ ատամի տարածքով՝ ատամի արմատներից միջև վերևի հատված:
2. Պարբերաբար՝ շաբաթը 3-4 անգամ, անհրաժեշտ է բերանը ողողել հատուկ նյութերով, որոնք վաճառում են ցանկացած դեղատանը: Դրանք անվնաս են ու էմալը ամրացնելու հատկություն ունեն:
3. Ուտելուց հետո անհրաժեշտ է ատամների վրա մնացած խոշոր սննդի մասնիկները հեռացնել ու արանքները մաքրել այսպես կոչված ատամի թելերով:
Շարունակությունը` այստեղ: