Ինչպես Ամանորը կոդավորել ֆինանսական հաջողության համար։
Ներկայացնում ենք ձեզ ֆինանսական հաջողություններ ունենալու մեթոդներ, որոնք գուցե սնահավատություն թվան, սակայն կիրառելի են և շատերն են հավատում դրան։
Առաջին կանոնն է գումարին վերաբերվել շատ նրբորեն, դրամպանակում այն դնել հերթականությամբ և առաջինը ծախսել ամենացածր թվով գումարը։
- Ստացեք նվեր՝ գումար․ եթե դուք ձեր հարազատներից եք նվեր ստանում, նախընտրեք գումարը։ Այդպես ձեր տարին կսկսվի հաջողակ և ամենակարևորը որոշակի գումարով
- Տեղադրեք տոնածառի տակ տարվա խորհրդանիշ խոզուկի պատկերով դրամարկղ։ Նախքան տարին կփոխվի դրամարկղը տեղադրեք տոնածառի տակ և մեջը գումար գցեք։ Այդպես թողեք, մինչև կհավաքեք տոնածառը
- Պատրաստեք Ամանորի թալիսման։ Դիմավորելով խոզուկին՝ սեղանին անպայման ունեցեք իր, որը տան տիրոջը դիմավորելուց հետո միշտ կարող է մնալ ձեզ հետ․ այն կդառնա ձեր թալիսմանը։
- Գումարը դրեք հայելու առջև կամ աչքերը փակ պատկերացրեք շատ-շատ գումարներ և ոսկիներ։ Այդպես դուք տիեզերք ազդակ կուղարկեք, և, ինչպես գիտեք, տիեզերքը երբեք անարձագանք չի թողնում
- Շատ հետաքրքիր տարբերակ կա հարստանալու համար։ Վերցրեք մետաղադրամներ և դրեք դրանք ջրով լի ափսեի մեջ: Տեղադրեք այն Ամանորի նախաշեմին պատուհանի վրա: Երեք օր հետո այդ ջուրն գտագործեք կամ ծաղիկ ջրելու կամ էլ տանը որևէ մնայուն առարկայի վրա: Իսկ մետաղադրամները պահեք գաղտնի վայրում:
- Գնեք դրամապանակ ճիշտ գույնով։ Դրամապանակի գույնը նույնպես ազդում է դրամի ներգրավման վրա: Ամենահզոր դրամական մագնիսը կարմիր գույնն ունի: Տղամարդիկ կարող են վերցնել ավանդական սև կամ մուգ շագանակագույնը, կամ կանաչ՝ փողի գույնը, և այս գույնը սիրում է գալիք տարվա խորհրդանիշը:
Դրամապանակը պետք է պատրաստված լինի բնական նյութից և եթե այն մաշված է հեռացրեք առանց ափսոսանքի և գնեք նորը: - Եվ եղեք տնտեսող․ սա ամենակարևորն է