Մարդու առողջության մասին ընդհանուր պատկերացում կարելի էկազմել ատամներից:Կարելի է ասել, ապրելակերպը դրոշմվում մեր ատամների էմալին: Կան մի շարք վնասակարսովորություններ, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների,իսկ այդ մասին կարելի է կռահել մարդու ատամներից: Դրանք են՝ ծխելը, հաճախակի յուղոտ տապակածուտելիքների օգտագործումը, սուրճի չարաշահումը:Կարող է շատերին տարօրինակ թվալ, բայց քչերն են տեղյակ, թեինչ մթերքների օգնությամբ կարելի է պաշտպանել ատամները: Ամերիկացի գիտնականները կազմել են լավագույնսննդատեսակների ցուցակը, որի միջոցով կարելիէ ունենալ առողջ ատամներ:

 


Ելակ.Դեռ հնուց այս հատապտուղը համարվել է ատամի տարբեր հիվանդություններից խուսափելու լավագույն միջոց : Այդ պատճառով շատ երկրներում ելակն օգտագործվում է նաև դեղահաբերի բաղադրության մեջ:

 


Կաթնամթերք.Ամենակարևոր միջոցներից մեկը ատամի էմալը առողջ պահպանելու համար թարմ կաթնամթերքի հաճախակի օգտագործումն է:

 


Առանց շաքարի մաստակ.Առողջ ատամներ ունենալու համար օգտակար է նաև առանց շաքարի մաստակը, որը համարվում է բնական միջոց ատամի էմալը պաշտպանելուհամար:
Ջուր. Առողջ ատամներ ունենալու ամենակարևոր բաղադրիչը ջուրն է, որը պետք է լինի միայն մաքուր ևախտահանված: Գիտնականներն ապացուցել են, որ օրգանիզմի ջրազրկումը երկու անգամ ավելացնում է կարիեսի առաջացման ռիսկը և մյուս հիվանդությունների հնարավոր զարգացումը:
Տերևային բանջարեղեններըՍնունդը ծամելուց հետո ատամների վրա մնում են միկրոտարրեր, սննդի մնացորդներ, որոնք ունակ են վերացնել բակտերիաները: Բացի այդ բանջարեղենների օգտագործման դեպքում ավելի լավ յուրացվում է կալցիումը, ինչը շատ օգտակար է: Կարելի է ասել, որ այս դեպքերում պարտադիր չէ կաթնամթերքի օգտագործումը հաճախակի դարձնել:

 


Պատրաստեց` Լիլիթ Կարապետյանը