Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին և արքեպիսկոպոս, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուն միացել են ՄԱԿ-ի այն միջազգային արշավին, որի նպատակը անքաղաքացիության հիմնախնդրին վերջ դնելն է , տեղեկացնում է  BBC-ն:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում առնվազն 10 միլիոն մարդ քաղաքացիություն չունի, յուրաքանչյուր տասը րոպեն մեկ մոլորակում ծնվում է «առանց անձնագրի մարդ»:

 

Նրանցից շատերը  հնարավորություն չունեն հաճախելու դպրոց, օգտվելու բժշկությունից, չեն կարող ազատ տեղաշարժվել կամ ապրուստ վաստակել:

 

Գաղթականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունն իր առջև նպատակ է դնում 10 տարվա ընթացքում վերացնել հիմնախնդիրը:

 

ՄԱԿ-ը բոլոր պետություններին կոչ է անում քաղաքացիություն տալ իրենց տարածքներում ծնված երեխաներին: