Life.panorama.am-ը գրում է.

 

1. Ձախլիկները կազմում են աշխարհի բնակչության 10-12%-ը:

 
2. Ձախլիկ կանայք ավելի սակավաթիվ են, քան` տղամարդիկ:
 
3. Օգոստոսի 13-ը ձախլիկների օրն է:
 
4. Շատ մասնագետներ նշում են, որ ձախլիկները շատ հաճախ 9 տարով ավելի քիչ են ապրում, քան աջլիկները:
 
5. Ուսումնասիրությունների համաձայն, ձախլիկները ավելի հաճախ են դառնում հարբեցողներ, հանցագործներ և շիզոֆրենիայով տառապողներ:
 
6. 40-ն անց կնոջ կողմից  ձախլիկ երեխա ունենալու հավանականությունը 128 անգամ մեծ է, քան 20 տարեկան կնոջը:
 
7. Տարբեր ժամանակներում ձախլիկությունը տարբեր կերպ էր ընկալվում` որպես վատ սովորություն, կախարդ լինելու խորհրդանիշ, ինչպես նաև  տաղանդավոր լինելու վկայություն:
 
8. Մարդկության պատմության ամբողջ ընթացքում ձախլիկները եղել են շրջապատից վտարված անձինք, նրանք համարվել են սատանայի ներկայացուցիչներ:
 
9. Որոշ իսլամական երկրներում ձախ ձեռքը համարվում է «ոչ մաքուր», և մարդիկ ստիպված են սնվել միայն աջ ձեռքով:
 
10. Աստվածաշնչում աջ ձեռքը հիշատակվում է 100 անգամ և բոլոր դեպքերում էլ դրական իմաստով, իսկ ձախ ձեռքի մասին` 25 անգամ, այն էլ ` բացասական երանգով:
 
11. Որոշ երկրներում երեխաներին պատժում են ձախ ձեռքը օգտագործելու համար:

 

Շարունակությունը` այստեղ: