Life.panorama.am-ը գրում է.

 

Երիտասարդ երգչուհի Պոլինա Գագարինայի անձնական կյանքը միշտ էլ եղել է երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նա միշտ տարբեր առիթներ օգտագործելով ակնարկներ է արել, որ ընկերություն է անում ինչ-որ մեկի հետ, սակայն ում հետ, երգչուհին չի նշել:

Լուրեր էին տարածվել, որ նա սիրային հարաբերություններ ուներ երաժշտական պրոդյուսեր Կոնստանտին Մելադձեի հետ, սակայն Մելադձեն չէր հաստատել այս լուրերի իսկությունը, իսկ օրերս էլ Գագարինան հասարակության մեջ հայտնվեց իր նոր ընկերոջ' հայտնի լուսանկարիչ Դմիտրի Իսակովի ուղեկցությամբ:

«Q100 ամենաոճայինները» մրցանակաբաշխության ժամանակ զույգը թեև բոլորի ուշադրության կենտրոնում էր, սակայն աշխատում էին հնարավորինս զսպվածություն ցուցաբերել: Ըստ ներկաների' զույգը, չդիմանալով լրագրողների հարցապնդումներին, մի քանի ժամ հետո լքել է միջոցառման վայրը: