Բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, ով երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր Ջենիֆեր Լոպեսի հետ, նոր սիրավեպ ունի։ Այս մասին հայտնում է Enews-ը՝ հղում անելով մարզիկի Instagram-ին։

Ռոդրիգեսը լուսանկար է հրապարակել 42-ամյա ֆիթնես մարզիչ Ժակ Կորդեյրոյի և նրա դուստրերի՝ 18-ամյա Նաստահայի և 14-ամյա Էլլայի հետ։

«Շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը»,- լուսանկարի տակ գրել է Ալեքս Ռոդրիգեսը։

Ալեքս Ռոդրիգեսը և Ժակ Կորդեյրոն առաջին անգամ խոսել են սիրավեպի մասին 2022 թվականի հոկտեմբերին։ Զույգին նկատել են Կալիֆորնիայի Բևերլի Հիլզի Ռոդեո դրայվում: Նրանց լուսանկարել են փողոցով քայլելիս։

 

Մինչ այդ՝ 2022 թվականի սեպտեմբերին, Ալեքս Ռոդրիգեսը բաժանվեց 25-ամյա Քեթրին Փաջեթից ինը ամիս հարաբերություններից հետո։ 2021 թվականին բեյսբոլիստը խզեց իր նշանադրությունը Ջենիֆեր Լոպեսի հետ։