Ռուս մոդել Իրինա Շեյքը, որը վերջերս է բաժանվել Բրեդլի Կուպերից, հնարավոր է նոր սիրվեպ է սկսել Ջենիֆեր Էնիսթոնի նախկին ամուսնու՝ Ջասթին Թերի հետ: Այս մասին գրում է Gossip Cop-ը հղում անելով սեփական աղբյուրները:
Ինչպես նշվում է, Շեյքը հարաբերություններ է սկսելԿուպերից բաժանվելուց շատ քիչ ժամանակ անց: Աղբյուրի տեղեկություններով, մոդելն արդեն «թիթեռներ է զգում փորին», երբ տեսնում է Թերին:
Աղբյուրը նշում է, որ նրանց սիրավեպը սկսել է այն բանից հետո, երբ նրանք ռեստորանում փոխանակվել են հեռախոսահամարներով: Դրանից հետո նրանց մի քանի անգամ տեսել են միասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Շեյքի եւ Կուպերի բաժանման մեղավորի անունը:
Շեյքի եւ Կուպերի բաժանման մասին հայտնի դարձավ 2019-ի մայիսին: