Երգչուհի Պոլինա Գագարինայի ու նրա ամուսնու՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովի բաժանության լուրը շոկի է ենթարկել հանրությանը։ Զույգի երկրպագուները վստահ էին, որ աստղային զույգի հարաբերություններն իդեալական են։ Այսօր հայտնի է դարձել, թե ինչը կարող էր գլխավոր խնդիր դառնալ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ բաժանման պատճառ է դարձել վաստակած գումարների տարբերությունը։ «Պոլինան կարիերիստ է, նրա դեպքում ամեն ինչ ենթարկվում է աշխատանքին։ Սակայն Դմիտրիի հետ ամուսնության սկզբում նա նոր էր ձգտում էր համբավին։ Նա 26 տարեկան էր եւ պաշտում էր նրան։ Իսկ հետո առաջ անցավ նրանից։ Առավել եւս որ նա կենտրոնացած է գումարի վրա։ Իսկ Իսխակովին ամսագրի համար նկարահանման դիմաց 30-40 հազար ռուբլուց ավելի չեն վճարում»,- հայտնել է երգչուհու ծանոթը։
«Кристалл мечты» ոսկերչական ընկերության մենեջերը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է՝ ինչու է հրաժարվել Պոլինայի հետ համագործակցությունից նրա ամուսնու պատճառով։
«Մի քանի տարի առաջ մենք որոշեցինք մեր զարդերով ֆոտոշարք անել ամսագրի համար։ Հիշեցինք Իսխակովի մասին։ Գիտեք, թե նա ինչ հոնորար պահանջեց։ Սովորական ֆոտոշարքը արժե 40-100 հազար ռուբլի։ Խոսքն ամնողջական օրվա մասին է լյուքս դասի լուսանկարչի հետ։ Իսկ Իսխակովն օրվա համար 800 հազար ռուբլի պահանջեց։ Այսինքն՝ նա սկսել է բարձրացնել ծառայությունների արժեքը։ «Соколов» ոսկերչական ընկերությունը երկու տարի առաջ Գագարինային նկարահանել է իր գովազդում, երգչուհին նրանց ասել է. ինձ կլուսանկարի միայն ամուսինս։ Դրա հետեւանքով շատերը հրաժարվել են նրան ընտրել գովազդի համար։ Նրա հոնորարը 2-3 մլն ռուբլի է գումարած նկարահանումը 800 հազարով»,- հայտնել է թերթի զրուցակիցը։