Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբիացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հայտնում է El Periodico-ն:

Ըստ աղբյուրի՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։ Նշվում է, որ Պիկեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Պաշտպանը թիմակից, կիսապաշտպան Ռիկի Պուիգի հետ պարբերաբար գնում է գիշերային ակումբներ, որտեղ Պիկեին նկատել են կանանց շրջապատում։

Պիկեն և Շակիրան միասին են 2011 թվականից, մինչդեռ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը երկու երեխա ունի։

 
 

2021/2022 մրցաշրջանում իսպանացի պաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 39 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում երեք անգամ հարվածել է մրցակիցների դարպասին։ 2009-ից 2018 թվականներին Պիկեն հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 103 հանդիպում։