Հանրաճանաչ բրիտանացի երգչուհի Ադելը սիրավեպ է սկսել հայտնի ռեփերի հետ: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:
Վերջերս ամուսնալուծված Ադելը նկատելիորեն նիհարել է և 10 միլիոն դոլարանոց տուն գնել: Բացի այդ, իբր, երգչուհին արդեն հարաբերությունների մեջ է հայտնի ռեփերի հետ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ երգչուհու նոր սիրելին 37-ամյա Ջոզեֆ Ջունիոր Ադենուգան է, որը հայտնի է Skepta բեմական անունով: Աստղերին մի քանի շաբաթ առաջ միասին տեսել են Skepta-ի ծննդյան օրը, Լոնդոնում:
Աղբյուրը նշում է, որ զույգը շատ ժամանակ է անցկացնում միասին, և ընկերները նրանց լավ զույգ են համարում: