Ասեկոսեներ կան, որ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Արա Մարտիրոսյանը սիրավեպ է սկսել Ժակլին Բոյաջյանի հետ:
Ըստ տարածված տեղեկությունների' նրանց սիրային կապի մասին Լոս Անջելեսում խոսում են գրեթե բոլորը: Ասվածի լավագույն ապացույցը, թերևս, ամերիկյան հայտնի պարբերականում հրապարակված հոդվածն է, որում նշվում է, որ Ժակլինը կապվել է հայտնի հայ երգչի հետ, ով ամուսնացած է: Հոդվածի հեղինակը հավաստիացրել է նաև, որ Ժակլինը այս ընտանիքին շատ լավ է ճանաչում, սոցիալական ցանցերում ակտիվորեն հավանում է նրանց լուսանկարները, մեկնաբանություններ գրում դրանց տակ:
Հավելենք, որ նյութի մեկնաբանություններում շատերը հավաստիացնում են լուրի իսկությունը:
Ըստ տեղեկությունների' Ժակլինը ԱՄՆ-ի քաղաքացի է, ով աշխատում է հայ համայնքի համար:
Նշենք, որ Ժակլին Բոյաջյանը Armenian International Medical Fund-ի (Համաշխարհային հայկական բժշկական ֆոնդ) փոխնախագահն է :
Հիշեցնենք, որ Արա Մարտիրոսյանն ամուսնացած է Մերսեդես Սիմոնյանի հետ, ով նրա երկրորդ կինն է: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Արան ասել է, որ դեռ տարիներ առաջ ԱՄՆ մեկնել է իր սիրո հետևից. «Գնալուս պատճառ դարձավ իմ սերը, ընտանիքը, բայց ես Հայաստանը չեմ լքել, պարզապես ժամանակավոր բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ են ապրում իմ բոլոր բարեկամները, ազգականները, ծնողներս»: