Life.panorama.am-ը գրում է.

 

Փաստ 1.Արտաքին տեսքի և հանցավորության միջև ուղիղ կապ կա: Հանցագործներն ավելի տգեղ արտաքին ունեն, քան միջին վիճակագրական մարդը, իսկ գրավիչ արտաքին ունեցող մարդիկ ավելի հազվադեպ են դիմում հանցագործության:

Փաստ 2.Տղամարդ-վկաները և կին-վկաները տարբեր կերպով են հիշում հանցագործության մանրամասները: Օրինակ' երբ գողը ձեռքից խլում է պայուսակը, կին-վկաները ֆիքսում են նրա դեմքի արտահայտությունը, իսկ տղամարդիկ' արտաքինը:

Փաստ 3.Որքան ավելի հանգիստ և ներդաշնակ արտաքին ունի մարդը, այնքան ավելի քիչ են շրջապատի մարդիկ ցանկանում հակադրվել նրան:

Փաստ 4.Անծանոթ վայրում մարդկանց մեծ մասը թեքվում է դեպի աջ, ուստի եթե չեք ցանկանում հայտնվել ժխորի կամ հերթի մեջ, թեքվեք ձախ, կամ զբաղեցրեք այն հերթը, որը ձախ կողմում է:

Փաստ 5.Միջին վիճակագրական տղամարդը նշում է, թե սեքսուալ կապ է ունեցել 7 կնոջ հետ, իսկ կինը' նշում է 4 սեքսուալ զուգընկեր: Բանն այն է, որ տղամարդկանց համար զուգընկերուհիների բարձր քանակը դրական է համարվում, իսկ կանանց մոտ' հակառակը, սակայն իրականում երկուսի մոտ էլ գրեթե նույն քանակն է: