Երբեմն ամենահեշտ բաղադրատոմսերը դառնում են անմոռանալի համ ունեցող ճաշատեսակ, միայն թե պետք է պատրաստել մեծ ցանկությամբ ու սիրով: Պղպեղներով և պանրով այս ուտեստը հաստատ կգոհացնի Ձեր սիրելիներին և շատ ժամանակ չի պահանջի նաև Ձեզնից:

Անհրաժեշտ մթերքներն են'

մեծ, քաղցր պղպեղ' 8 հատ,
ձու' 8 հատ,
մաղադանոս' 2 ճ. գդալ, կտրատած,
հոլանդական պանիր' 100գ,
երկնագույն պանիր' 100գ,
Ֆետա պանիր' 100գ,
ապխտած պանիր' 100գ,
հաց' 2կտոր,
ձեթ' 1-2 գդալ:

Պանիրը քերում ենք միջին մեծության անցքերով: Պանիրի հետ խառնում ենք ձուն և մաղադանոսը: Պղպեղները լցոնում ենք այս զանգվածով, դնում կաթսայի մեջ «կանգնած» վիճակում: Բլենդերի մեջ մանրացնում ենք հացը, խառնում ենք մնացած մաղադանոսի և ձեթի հետ: Պղպեղները վերևից համեմել այս խառնուրդով:

Պղպեղները դնում ենք 180˚ ջերմությամբ ջեռոցում: Երբ պատրաստ լինի, հանեք ջեռոցից և մատուցեք տաք վիճակում: Բարի ախորժակ: