Կարտոֆիլի սիրահարների համար սա հերթական տարբերակն է' համեղ ու յուրօրինակ ուտեստ պատրաստելու:
Պատրաստման համար անհրաժեշտ են'
8 հատ կարտոֆիլ
120-150 գրամ պանիր
կանաչի' սամիթ և մաղադանոս
աղը' ըստ ճաշակի
սև պղպեղ' ըստ ճաշակի
սխտոր
30-40 գրամ կարագ:
Պատրաստման եղանակը.
Կարտոֆիլը լավ լվացրեք և եփեք: Եփելուց հետո այն բաժանեք երկու հավասար մասերի: Հետո թեյի գդալով հեռացրեք կարտոֆիլի միջուկը, թողեք' սառի: Քերիչով անցկացրեք պանիրը, վրան մանր կտրատեք կանաչին' ավելացնելով նաև աղ, պղպեղ, սխտոր: Լավ խառնեք և եղածը բաժանեք կարտոֆիլների մեջ' վրան կարագ դնելով: Վերջում դրեք ջեռոցի մեջ' թոնելով' թեթևակի կարմրի: Բարի ախորժակ: