Կարտոֆիլի պատրաստման հերթական եղանակներից մեկը Ձեզ է ներկայացնում Ladynews.am-ը: Պատրաստվում է հեշտությամբ և շատ համեղ է:
Անհրաժեշտ մթերքներն են՝
10 հատ կարտոֆիլ
80 գրամ կարագ
2 պճեղ սխտոր
1 փունջ սամիթ
80 գրամ պանիր
աղն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
Փայլաթիթեղը պատեք կարագով, կարտոֆիլը փաթաթեք մեջը և դրեք 200 աստիճան տաքությամբ ջեռոցը՝ թողնելով՝ եփվի մեկ ժամ: Հանելուց հետո թեյի գդալի օգնությամբ հեռացրեք կարտոֆիլի միջուկը: Միջուկով պատրաստեք պյուրե՝ ավելացնելով կարագը, սամիթը, ճզմած սխտորն ու աղը: Լցոնեք կարտոֆիլները պատրաստած միջուկով և վրան լցնեք պանիրը՝ քերիչով անցկացնելուց հետո: Դրեք ջեռոցը ևս տասը րոպե, իսկ հետո համտեսեք: Անուշ լինի: