Բաղադրիչներ
- Կարտոֆիլ – 2 հատ
- Բուսական յուղ – 2 ճ/գ
- Ձու – 2 հատ
- Բեկոն – 2 շերտ
- Քերած պանիր – 2 ճ/գ
- Մաղադանոս – 50 գ
- Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը լվանալ և թխել ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը:
- Եփված կարտոֆիլի վրա կլոր բացվածք ենք անում, կարտոֆիլի փափուկ միջուկը հեռացնում ենք:
- Կարտոֆիլների մեջ բուսայուղ լցնել, զգուշությամբ ավելացնել ձուն:
- Կարտոֆիլի վրա բեկոնի կտոր դնել, քերած պանիր և կտրատված կանաչի ավելացնել:
- Աղով և պղպեղով համեմել և 20 րոպեով նորից տեղափոխել ջեռոցը: