Ինչով ասես, որ չի կարելի լցոնել պղպեղը: Այս անգամ LN-ը ձեզ է ներկայացնելու յուրահատուկ ու շատ համեղ տարբերակ:

Անհրաժեշտ է'

պղպեղ,
կաթնաշոռ' 500 գ,
սերուցքային կարագ' 250 գ,
կանաչի,
ընկույզ,
սխտոր' 3-4 հատ:

Պատրաստման եղանակը

Վերցրեք կարմիր և կանաչ պղպեղներ, մաքրեք սերմերից: Կարագը փափկեցրեք և խառնեք կաթնաշոռի հետ այնքան, մինչև միատարր զանգված ստացվի: Սխտորը ճզմեք և խառնեք կաթնաշոռային զանգվածի հետ: Ավելացրեք աղ, մանր կտրատած կանաչի, ընկույզ: Լավ խառնեք: Ստացված զանգվածը լցրեք պղպեղների մեջ:
Դրեք սառնարանում և թողեք այնքան, մինչև միջի զանգվածը պնդանա: Այնուհետև կտրատեք շերտերով և մատուցեք: Բարի ախորժակ: