Ամենաբարձր վարձատրվող մոդելն աշխարհում կրկին բրազիլուհի Ժիզել Բունդխենն է, որը վերջին տարվա ընթացքում վաստակել է 42 մլն դոլար։ Նա 7-րդ անգամ անընդմեջ զբաղեցնում է հեղինակավոր Forbes ամսագրի ամենահարուստ մոդելների ցուցակի առաջին հորիզոնականը, գրում է ИТАР-ТАСС-ը։

No. 1: Gisele Bündchen
Բունդխենը, ով այժմ 33 տարեկան է, ակտիվորեն համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսին «Pantene»-ն ու «Oral-B»-ն են։ Մոդելն ամուսնացած է ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Թոմ Բրեյդի հետ։

Ցուցակի 2-րդ հորիզոնականում հայտնվել է հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումի 30-ամյա կինը՝ ավստրալուհի Միրանդա Քերը, որը վաստակել է 7.2 մլն դոլար։

No. 2: Miranda Kerr
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է 32-ամյա բրազիլուհի սուպերմոդել Ադրիանա Լիման, որը վաստակել է 6 մլն դոլար։

No. 3: Adriana Lima
Չորրորդ հորիզոնականում 39-ամյա բրիտանուհի Քեյթ Մոսն է՝ 5.7 մլն դոլար եկամուտով։

No. 4: Kate Moss
Այս տարի Forbes-ի ցուցակում առաջին անգամ հանդես են գալիս չինուհի մոդել Լիու Վենը և պուերտոռիկանուհի Ջոան Սմոլսը, որոնք զբաղեցրել են 5-րդ և 8-րդ հորիզոնականները՝ համապատասխանաբար։

No. 5: Liu WenNo. 8: Joan Smalls
Վեցերորդ տեղը ցուցակում զբաղեցնում է ամերիկուհի Հիլարի Ռոդան (4 մլն դոլար), նրան հաջորդում է ամերիկուհի մոդել Քերոլին Մերֆին (3.6 մլն դոլար), 9-րդ հորիզոնականում հարավաֆրիկուհի Քենդիս Սվեյնփոլն է (3.3 մլն դոլար)։ Ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը եզրափակում է դանիացի Լարա Սթոունը (3.2 մլն դոլար)։

No. 6: Hilary RhodaNo. 9: Candice SwanepoelNo. 7: Carolyn MurphyNo. 10: Lara Stone