Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին փայլուն, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Մերին այն համադրել է սեւ, ոճային պայուսակի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր, թեւնոցներ ու մատանի։ «Սովորիր տեսնել, թե որտեղ է մութ եւ լսել, թե որտեղ է լուռ։ Մթության մեջ լույս կտեսնես, լռության մեջ կլսես ներդաշնակությունը…»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մերին սեւ բարձրակրունկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել էին աքսեսուրաները՝ ժամացույց, վզնոց։ Հետեւորդները հիացել էին կերպարով ու հաճոյախոսություններ արել. «Խելքահան անող գեղեցկություն ունես»։