Ռուս մոդել Իրինա Շեյքը երկրպագուներին վախեցրել է լուսանկարներով, որոնցում ներկայացել է «ոչ թարմ» տեսքով։ Մոդելը մասնակցել է Նորաձեւության շաբաթին Միլանում եւ հանդես եկել այնպիսի նորաձեւության տների ցուցադրություններին, ինչպիսիք են Boss-ը, Moschino-ն, Versac-ն եւ այլն։

Խիտ գրաֆիկն ու բազմաթիվ երեկույթները չէին կարող չազդել արտաքինի ու ինքնազգացողության վրա։ Missoni ապրանքանիշի վերջին ցուցադրությունը աստղը պոդիում է բարձրացել այտուցված դեմքով եւ ուռած աչքերով, ինչը չէին կարող չնկատել հետեւորդները։

Картинки по запросу

«Լուսանկարում զոմբիի է նման», «Ծերանում ես», «Ի՞նչ է դու հիվանդ ես»,- գրել են հետեւորդները։

Սակայն երկրպագուները կարող են շունչ քաշել։ Դատելով նրանից, որ ցուցադրության ընթացքում արված մյուս լուսանկարներում սուպերմոդելը վատ տեսք չունի, կարելի է ենթադրել, որ մեղավորը լուսավորությունն է։