«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 4-ին տեղի կունենա ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը:

 

«Համերգը բաղկացած է լինելու 2 մասից: Առաջին հատվածում Տիգրան Համասյանը հանդես կգա միայնակ, միայն դաշնամուրային կատարումներ կլինեն, երկրորդ մասում Համասյանին կմիանան շեփորահար Մաթիաս Էյքը, ով հրավիրված է Օսլոյից, Նորայր Քարտաշյանը և Միքայել Ոսկանյանը»,-տեղեկացրել են համերգի կազմակերպիչ TM Production-ից:

 

Նկատենք, որ համերգին սպասվում է նաև անակնկալ՝ կհնչի երաժիշտի 3-4 նոր ստեղծագործություն: