Խոսքերով նկարագրել այն, թե երեկ ինչ էր տեղի ունենում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թերևս, դժվարանանք: Հենց այդ բեմում էլ խաչվել էին «Forceful Feelings» բալետային շոուի պարերն ու ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի երաժշտությունները: Եվ պատահական չէր, որ համերգը կրում էր հենց այդ'«Խաչվող ճանապարհներ» խորագիրը:
«Forceful Feelings» բալետային շոու ծրագրի պարուսույց Արսեն Մեհրաբյանը՝ Ստոկհոլմից, Շվեդիայի թագավորական բալետի գլխավոր մենակատար, «Ֆորսֆուլ ֆիլինգս» բալետային շոու ծրագրի պարուսույց Վահե Մարտիրոսյանը՝ Ստոկհոլմից, Բեռլինի պետական բալետի մենակատար Արշակ Ղալումյանը՝ Բեռլինից, Բավարիայի պետական բալետի գլխավոր մենակատար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյանը, Շտուտգարդի բալետի մենակատար Արման Զազյանը՝ Շտուտգարտից,
Շվեդիայի թագավորական բալետի առաջին մենակատարուհի Սառա-Ջեյն Բրոդբեքը՝ Ստոկհոլմից, Բավարիայի պետական բալետի մենակատարուհի Միա Ռուդիչը՝ Մյունխենից, մեկ բառով ասած՝ փայլեցին բեմում:
Որակյալ երաժշտություն, պրոֆեսոնալ պարողներ, ճաշակով լուսային էֆեկտներ և դա էլ բավական չէր, պարերը զուգորդվում էին Տիգրան Համասյանի երաժշտությամբ՝ մի տեսակ իդեալական դարձնելով համերգը: Ի թիվս այլ ստեղծագործությունների՝ հնչեց նաև խոստացված «Leaving Paris»-ը:
Բոբ Մառլիից մինչև Թումանյանի քառյակներ, դասականից մինչև ջազ. հանդիսատեսի դրական էմոցիաներն ապահոված էին, իսկ շարքերից պարբերաբար հնչող «բրավո»-ները փաստում էին մի բանի մասին՝ պարային ու երաժշտական հրավառությունը ստացված էր:
Լուսանկարը՝ Pan photo-ի