Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Կայացավ Արմենչիկի բարեգործական համերգը: Համերգից հավաքված գումարը տրամադրվելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Մոտ երեք ժամ տևողության համերգի ընթացքում երգիչը ներկայացրեց իր երգացանկի հին ու նոր երգերը: Կարճ ժամանակ անց հանդիսատեսը հայտվեց պարահրապարակում:
Հայ հանդիսատեսը ոչ միայն պարում էր, այլ նաև երգում արդեն հայտնի դարձած երգերը: Համերգի ընթացքում նաև պրեմիերա եղավ' Արմենչիկը ներկայացրեց աշխարհի բոլոր երեխաներին նվիրված իր նոր երգը:
Հանդիսատեսին ողջունեց Արմենչիկի որդին՝ Մայքլը, ով ևս ներկա էր համերգին:
Անակնկալներից մեկն էլ Ֆրանչեսկա Ռամիրեզի ներկայությունն էր: Նա և Արմենչիկը ներկայացրեցին իրենց' արդեն հիթ դարձած «Kiss me» երգը:
Իսկ եզրափակվեց համերգը հրավառությամբ:
ArmStar.am-ը ներկայացնում է լուսանկարներ Արմենչիկի մենահամերգից:
Լուսանկարները՝ այստեղ: