«Կարս», «Lilac», «Longing». երեկ՝ հոկտեմբերի 4-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Տիգրան Համասյանի այս և այլ ստեղծագործություններ:

 

Ինչպես ավելի վաղ Mediamall.am-ին տեղեկացրել էին կազմակերպիչ TM production-ից, համերգը բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածում Համասյանը կատարեց բացառապես դաշնամուրային ստեղծագործություններ: Այնուհետև երաժիշտին միացավ Նորվեգիայից հրավիրված շեփորահար Մաթիաս Էյքը, ում հայ հանդիսատեսն ընդունեց ոչ պակաս ոգևորությամբ, քան համերգի «գլխավոր մեղավորին»:

 

Երկրորդ հատվածում Տիգրան Համասյանին միացած՝ թառահար Միքայել Ոսկանյանի հետ կատարումը թերևս խոստացած նորերից էր. դաշնակահարը տեղեկացրեց, որ այդ ստեղծագործությունը գրվել է Միքայելին հանդիպելուց երկու օր առաջ ընդամենը: 

 

Համերգն ավարտվեց մասնակից չորս երաժիշտների համատեղ կատարմամբ. բեմում էին Տիգրան Համասյանը, Մաթիաս Էյքը, Նորայր Քարտաշյանը և Միքայել Ոսկանյանը, հնչեց Կոմիտաս... ոտքի կանգնած հանդիսատես, բուռն ծափեր: Ծափեր, որոնք վերադարձրին կուլիսներ հեռացած դաշնակահարին, հնչեց «Lilac»-ը: Հետո նորից Համասյանը հեռացավ բեմից, իսկ հանդիսատեսը «չհանձնվեց»:

Այս անգամ Համասյանը կրկին բեմ վերադարձավ՝ իր հետ «բերելով» Մաթիաս Էյքին՝ մի տեսակ նրա հետ կիսելու իրեն հասցեագրված ծափերը: 

 

Լուսանկարները՝ PANPhoto