Բեյոնսեն և Topshop-ի ղեկավարությունը կստեղծեն նոր ընկերություն, որի բաժնետոմսերը կկիսեն 50/50 և որը կթողարկի ընդհանուր փողոցային-սպորտային բրենդը։
«Մենք նոր բրենդ ենք ստեղծում, նոր բիզնես՝ բացարձակ անկախ, առանձին գրասենյակով և իր ղեկավարությամբ»,- հայտարարել է Topshop-ի սեփականատեր Ֆիլիպ Գրինը։
Topshop ընկերության պատմությունում դա, իհարկե, աննախադեպ է։ Ապրանքանիշը նախկինում էլ է համագործակցել աստղերի հետ, սակայն սովորական համագործակցություններից այն կողմ դա չի անցել։