Ռուս կինոքննադատները բավական բացասական են արտահայտվել և անգամ ծաղրել Լև Տոլստոյի հանրահայտ «Աննա Կարենինա» վեպի բրիտանական էկրանավորումը՝ նշելով, որ գլխավոր հերոսուհու դեր ստանձնած Կիրա Նայթլին «չափից ավելի նիհարիկ և ոսկրոտ է Կարենինային մարմնավորելու համար», տեղեկացում է The Telegraph-ը։
Այնուհետև բիտանական պարբերականը ներկայացնում է ռուսական Коммерсантъ-ի մշակութային քննադատ Լիդիա Մասլովայի կարծիքը, ով նշել է, որ «Նայթլիի դիմախաղը շատ ընդգծված ու ակտիվ է, ինչի արդյունքում Կարենինան մի տեսակ չափից ավելի ինքնավստահ է երևում»։
«Նա այնպիսի ցասումով է ոլորում իր աչքերը, դողացնում քթանցքերը, որ թվում է, թե նա ուր որ է կկծի Վրոնսկու լեզուն։ Իսկ ինչ վերաբերում է նրա սանրվածքին, ապա այն նման է Մեդուզայի օձերով գլխին»,-գրել է Մասլովան։
Տոլստոյի «Աննա Կարենինա»-ն լույս է տեսել 1877թ. և համարվում է բոլոր ժամանակների լավագույն վեպերից մեկը, որը պատմում է մարմնեղ Աննա Կարենինայի և կոմս Վրոնսկու բուռն սիրավեպի մասին։
Ֆիլմն այն աստիճան դուր չի եկել ռուսներին, որ անգամ առաջարկ է արվել խորհրդարանական էմբարգո սահմանել Կիրա Նայթլիի ապագա բոլոր դերերի նկատմամբ։
Ֆիլմի ռեժիսոր Ջո Ռայթն ու գլխավոր դերակատարուհի Կիրա Նայթլին որևէ կերպ չեն արձագանքել ռուսական կողմի քննադատություններին։