Հայտնի երգչուհի եւ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մասնակից Աննա Սեդոկովան Ուկրաինական «Նոր ալիքի» ծրագրում նկարահանվելու համար ամենեւին էլ մերկ չի հայտնվել ստուդիայում։ Այս մասին հայտնել է երգչուհին անձամբ։ «Մանեկին ոտքերն են եղել։ Ահ, այդ լրագրողները», - գրել է երգչուհին իր Թվիթերում՝ ավելացնելով, որ նորությունն իրեն զվարճացրել է։ «Հա-հա, իրականում պատճառը ստենդն է եղել, եւ ոչ թե Աննայի հագուստը», - NEWS.am STYLE –ի լրագրողին հաղորդել է դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը։

Հիշեցնենք, որ հաղորդագրություններում ասվում էր մոտավորապես, որ նրա հագին եղել է կուրծքը հազիվ ծածկող մի վերնազգեստ, վարտիք եւ կապիչով գուլպաներ։ Դահլիճը պարզապես ցնցված է եղել, փոխարենը երգչուհին շատ գոհ է մնացել թե՛ իրենից, թե՛ իր թողած տպավորությունից. Աննան հայտնի է թեթեւ հագուստով նկարվելու իր սիրով։